ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները օրինագծի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն