Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս երկու ամսով

Նոյեմբեր 25,2016 19:50

«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր եւս երկու ամսով երկարաձգվեց:

Սարգսյանի պաշտպան՝ փաստաբան Գրիշա Բալասանյանը Aravot.am-ին ասաց, որ կալանքի երկարաձգման վերաբերյալ քննիչի՝ դատարան բերած հիմնավորումները վերաբերելի չէին իր պաշտպանյալի գործին. «Դատարանների համար դարձել է մեխանիկական աշխատանք, առանց փաստաթղթերի, ապացույցների խորքային հետազոտման որոշումներ կայացնելը: Դատարանում հիմնավորեցինք, որ քննիչի միջնորդության կից որեւէ ապացույց վերաբերելի չէ Տիգրան Սարգսյանին, չկար ուղղակի ապացույց, որ Տիգրան Սարգսյանը պատանդ էր պահել, զենք-զինամթերք է ունեցել եւ այլն: Ընդհակառակը, տուժողները՝ այդ թվում բարձրաստիճան ոստիկաններից պնդում էին, որ Տիգրան Սարգսյանը ակտիվ գործողություններ չի կատարել: Բժիշկները, որոնք պնդում են, որ պատանդի կարգավիճակում են պահվել, Տիգրան Սարգսյանի անունն ընդհանրապես չեն նշել, բայց քանի որ մեր դատարանները մեխանիկական աշխատանք են կատարում, այլ բան չկար, քան քննիչի միջնորդությունը բավարարելը»:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    փաստաբանէ աւելի, հոգեբուժի կարիքը ունեն այս մարդիկը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930