«Սարի թաղի» գործով արդեն չորս երեք ամիս կալանքի տակ գտնվող Ալբերտ Ավագյանն այսօր դատարանում միջնորդեց` գործը քննել արագացված կարգով: Հիշեցնենք, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով կալանավորված Ալբերտ Ավագյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի եւ Արման Մխիթարյանի գործերի քննությունը:
Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ`զանգվածային անկարգություններ հոդվածով:
Գործով մյուս երեք ամբաստանյալների՝ Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի եւ Նարեկ Սարգսյանի պաշտպաններն էլ դատարանից ժամանակ խնդրեցին` արագացված կարգով գործը քննելու վերաբերյալ դիրքորոշումը քննարկելու եւ հստակեցնելու համար:
Մինչ այդ դատարանը բավարարել է բոլոր չորս ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունները`տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին: Նաեւ մերժել էր Անժելա Հոբոսյանի միջնորդությունն` իր պաշտպանյալ Արման Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ 500 հազար դրամ գրավի դիմաց կալանքը վերացնելու մասին:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում….»
այստեղ եւս մեղմ է գնտվնում Պետությունը,
եւ մեղարանքը նվազագոյնն է
որովհետեվ շատ հնարավոր էր համարել թէ այս անձիքը մեղսակիցներ էին ոստիկանատունը գրաւած, ոստիկաներ սպանած եւ պատանդներ բռնած անձերուն