Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործով դատարաններն ընդհանրապես օրենքի տառին չեն հետեւում եւ կայացրին ակնհայտ ապօրինի որոշում». Լուսինե Սահակյան

Նոյեմբեր 25,2016 20:08

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ եւ Մարտիրոս Հակոբյանների կալանքի ժամկետը այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  նույնպես երկարաձգվեցին եւս երկու ամսով:

Հակոբյանների պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը Aravot.am-ին ասաց, որ իր երկու պաշտպանյալների դեպքում էլ բացակայում էր հիմնավոր կասկածը, հիմքերը. «Որովհետեւ քննիչի կողմից համապատասխան ապացույցներ չէին ներկայացվել: Ինչպես կալանքի տակ պահելու երկարաձգման նախորդ միջնորդությունները, սա էլ ոչնչով չէր տարբերվում մյուսներից, ակնհայտ երեւում էր՝ ապօրինի է, որովհետեւ ե՛ւ հիմքերն էին բացակայում, ե՛ւ հիմնավոր կասկածը: Բացի այդ, քննիչները չէին կարողացել հիմնավորել, որ ջանասիրաբար են գործել այս երկու ամսում, ավելին՝ չկարողացան հիմնավորել, թե ինչու է իրենց անհրաժեշտ եւս երկու ամիս ժամանակ, չհիմնավորեցին նաեւ, թե ինչու բացառիկ խափանման միջոց կալանքը պետք է ընտրվի: Բայց դատարանները, հատկապես այս գործով ընդհանրապես օրենքի տառին չեն հետեւում եւ կայացրին ակնհայտ ապօրինի որոշում»:

Հիշեցնենք, որ Մարտիրոս եւ Արայիկ Հակոբյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ:

«Սասնա ծռեր» խմբի մյուս անդամ Վարդան Գերավետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նույնպես դատարան միջնորդություն էր ներկայացվել: Դատարանը դեռ այս պահի դրությամբ խորհրդակցական սենյակում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անգամ մը եւս,
    «փաստաբան»ը պարզում է իր կարծիքը, արտահայտում է օրինական թղթածրարի իր պատկերացումը, ներկայացնում է օրինական գործընթացի իր ըմբռնումը, այդ ամէնը՝ որպէս կողմ

    դատարանը փաստօրէն նրա հետ համամիտ չէ, չէ ընդունած նրա կարծիքը, չէ յուրացուցած նրա պատկերացումն ու ըմբռնումը

    սա ուրեմն նշանակում է թէ դատարանի որոշումը… ապօրինի է ?!!

    սա ի՞նչ տեսակի փաստաբաններ են

    աշխարհում մի երկիր չկա, ուր այդպիսի արարք գործած անձիք չենթարկվեն կալանքի, մինչեւ դատավարություն

    նոյնպէս այլ երկիրների չափանիշներով, ասոնք շատ բախտաւոր են որ Պետությունը մեղմություն է ցուցաբերում, եւ ահաբեկչության մեղադրանքից խնայում է զիրենք

    առաւել մի օրինական կէտ՝ այսպիսի պարագաներում, այլ երկիրներում, մարդասպանության մեղադրանքը կը տնօրինվի ոչ թէ միմիայն զէնքի բլթակի սեղմող անձին, այլ մնացյալ ընդհանուր հանցագործութեան բոլոր մյուս մասնակիցներին, որպէս մարդասպանության մեղսակցության մեղադրանք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930