Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը

Նոյեմբեր 25,2016 18:30

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլի խաղերը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 21-ին և անցկացվում էր մեկ շրջանով: Առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր` ՀՖԿՍՊԻ 1, ՀՖԿՍՊԻ 2, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը: 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ 1 թիմը, 2-րդում` Վանաձորի պետական համալսարանի և 3-րդում ՀԱՊՀ թիմերը:

Պարգևատրման արարողությունն իրականացրին 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ Հարություն Մելքոնյանը: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց, որ նախկինում առաջնությանը մասնակցել է նաև ԵՊՀ թիմը, սակայն այս տարի մրցաշարը բաց է թողել դահլիճների վերանորոգման պատճառով: Նա մասնավորապես փոխանցեց. «Հանդբոլը օլիմպիական մարզաձև է և շատ սիրված ու մասսայական ողջ աշխարհում: Այն ՀՀ-ում նույնպես ունի լավ ավանդույթներ և կարևոր տեղ է զբաղեցնում թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական ֆիզիկական դաստիարակության համակարգում: Ուսանողական խաղերի ծրագրում այս մարզաձևն ի սկզբանե ընդգրկված է եղել»: Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մյուս տարի ինչպես մյուս բոլոր մարզախաղերը` ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլի ուսանողական մրցումները ևս կանցկացվեն լիգայի ձևով ողջ տարվա ընթացքում: Հանրապետական ուսանողական մարզական 17-րդ խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930