Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրեններ: Խորհրդակցությունը վարել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
2016-2017 ուստարում սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ տնօրեններին տրվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև քննարկվել են օրակարգով նախատեսված այլ հարցեր:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն