Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքը նախատեսում է անվճար իրավաբանական աջակցություն ապաստան հայցողներին

Նոյեմբեր 25,2016 17:27

ՄԱԿ ՓԳՀ – ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակ (ՀՊԳ). 2016թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները ապաստան հայցողներին անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Սկսած 2016 թ-ի նոյեմբերի 14-ից, բարեփոխումների ուժի մեջ մտնելուն պես Հանրային պաշտպանները պարտավոր են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել խոցելի խմբերին, ներառյալ ապաստան հայցողներին:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթը, ընդգծելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կարևորությունը,  ասաց. «ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամություն է հայտնում զարգացնել ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունները ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցելու հարցում:  Մենք շարունակում ենք աջակցել կառավարությանը ընթացիկ և հետագա օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հօգուտ Հայաստանում պաշտպանություն փնտրող ապաստան հայցողների, փախստականների և տեղահանված անձանց»:

 ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար տկն. Մելանյա Առուստամյանը այս առիթով նշեց. «Սա կարևոր զարգացում է, և այն հնարավորություն է տալիս   համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը 2015թ-ին «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, որտեղ ապաստան հայցողների համար անվճար իրավաբանական օգնությունն արդեն իսկ նախատեսվում էր»:

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930