Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարությունը քայլեր է ձեռնարկում 97 համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 17:22

Հայաստանի Հանրապետության վարչապետը hոկտեմբերի վերջին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարական տվեց ներկայացնել տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզել պատճառները և առաջարկել լուծումներ բոլոր համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու համար։

«Աշխատանքային խումբն այցելեց հնարավորին շատ մարզեր և տեղում` մարզպետարանների պատասխանատուների, ինչպես նաև տվյալ մարզերի երթուղային ցանցը սպասարկող խոշոր փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պարզեց, թե որո՞նք են պատճառները և ի՞նչ լուծումներ կարելի է առաջարկել»,- հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ներմարզային երթուղիներով չսպասարկվող համայնքները 97-ն են: Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ (անբարեկարգ գյուղական ճանապարհներն ու սակավաթիվ բնակչություն), որոնք շատ համայնքներում ընդհանուր են։

Արամ Արսենյանը նշեց, որ ներմարզային երթուղիները բավական լավ են կազմակերպված հիմնականում հարթավայրային շրջաններում, խոսքը Արարատյան դաշտավայրի և Շիրակի հարթավայրի մասին է: Խնդիրները շատ են հատկապես հանրապետության լեռնային շրջաններում:

«Շիրակի մարզում ներմարզային երթուղիներում ներառված չէ 21 համայնք: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արևմտյան մասում, փոքր համայնքներ են: Այստեղ ոչ թե ճանապարհն է պատճառը, այլ համայնքների բնակչության սակավաթվությունը: Ուղևորահոսք չլինելու հետևանքով այդ երթուղիները վնասաբեր են, հետևապես գրավիչ չեն տնտեսվարողների համար: Ոչ մի փոխադրող ցանկություն չունի վնասով աշխատելով սպասարկել այդ համայնքները»,- ասաց նախարարի տեղակալը: Նա գտնում է, որ այստեղ տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել համայնքներին բյուջետային հատկացումներ անելով:

2511201625

Գեղարքունիքի մարզում չսպասարկվող համայնքները 4-ն են: Այդ համայնքներում բնակությունը սեզոնային բնույթ է կրում: Վաղ գարնանը մարդիկ բարձրանում են սարեր՝ անասուններին արածեցնելու և գյուղ են վերադառնում ուշ աշնանը։ Գրեթե բոլորն էլ ապահովված են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով։

Արմավիրի մարզի չսպասարկվող 6 համայնքներում անբարեկարգ գյուղական ճանապարհներից բացի բնակչությունն է սակավաթիվ, ուղևորահոսքը չի բավարարում փոխադրող ընկերություններին։ Գյուղացիներից շատերն ունեն իրենց մեքենաները, բայց ովքեր սեփական փոխադրամիջոց չունեն, ստիպված են դիմել հարևան-բարեկամներին։ «Ուսանողներին Հոկտեմբերյան դասի տանելու համար մարդիկ հերթ են սահմանել, սեփական մեքենաներով տանում-բերում են»,- պատմում են գյուղացիները:

Խնդիրն այն է, որ ուղևորահոսքի պակասը երթուղին դարձնում է ոչ եկամտաբեր, և փոխադրող ընկերությունները հրաժարվում են այստեղ աշխատել:

Արարատի մարզի երթուղիներում չընդգրկված 7 համայնքներում ևս պատճառները նմանատիպ են։

Շիրակի մարզում տրանսպորտ չունեցող համայնքները 21-ն են: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արևմտյան մասում, փոքր համայնքներ են։ Այստեղ երթուղայիններ չեն գալիս ոչ թե ճանապարհի, այլ համայնքների բնակչության քիչ քանակի պատճառով:

Արամ Արսենյանը ներկայացրեց հարցի լուծման նախարարության տեսակետը. «Կառավարությունը բյուջետային նպատակային ֆինանսավորում է իրականացնում այդ համայնքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պայմանագրեր կնքելու փոխադրող ընկերությունների հետ` փոխհատուցելով նրանց վնասները»:

Տավուշի մարզում 32 չսպասարկվող համայնքներից 25-ը սահմանամերձ գյուղերը նույնպես սակավաթիվ բնակչություն ունեն և ուղևորահոսքի, որոշ տեղերում՝ նաև վատ ճանապարհի պատճառով դուրս են մնացել սպասարկումից: Նույն խնդիրը կա նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքներում:

Հաշվի առնելով այս բնակավայրերի ռազմավարական կարևորությունը՝ նախարարությունն առաջարկում է սպասարկող փոխադրող ընկերություններին ազատել բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից:

Նախարարի տեղակալը ևս մեկ տարբերակ է առաջարկում. միջմարզային որևէ շահութաբեր երթուղի սպասարկելու մրցույթը համակցել մարզային որևէ ոչ շահութաբեր երթուղու հետ:

Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930