Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին ուղղված նամակների արդյունքը (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 16:39

«Ընդդեմ գենդերահեն բռնության 16-օրյա քարոզարշավի» մեկնարկի միջոցառման ընթացքում այսօր ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանը կանանց իրավունքների ոտնահարման դեպքերից առանձնացրեց՝ որպես օրինակ վկայակոչելով հետեւյալը. «Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ երեխայի խնամքը հանձնվում է մորը, սակայն գործնականում հայրը կամ չի հանձնում երեխային, կամ այլ խնդիրներ են առաջանում, ու ԴԱՀԿ-ն չի կարողանում ապահովել դատարանի վճռի կատարումը»:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ վարչապետին ուղղված երկու նամակի դեպքում նշյալ խնդիրը լուծում է ստացել. «Վարչապետի հանձնարարականով՝ մանրամասն ուսումնասիրեցինք, եւ այսօր ուրախությամբ արձանագրեմ՝ դեպքերից երկուսը, որոնք գրեթե երեք տարի ձգձգվել են, վերջին յոթ օրում լուծում են ստացել: Այսինքն, հարկադիր կատարումը երեք տարի ձգձգվել է»:

Վարչապետի օգնականը հիշեցրեց, որ ավելի վաղ Կարեն Կարապետյանը հրապարակել էր  հեռախոսահամարներ՝ իրեն հարցեր եւ առաջարկություններ ուղղելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930