Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն արձագանքել է թռչնաբույծների խնդրանքին (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 15:57

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ վերջերս կայացած հանդիպմանը թռչնաբույծները ոլորտի մի շարք խնդիրներ են բարձրաձայնել: Մասնավորապես, առաջարկել են ֆինանսական խնդիրներ ունեցող արտադրողներին ընդառաջել եւ օգնել վարկերը սուբսիդավորելու, կամ երկրատեւ վարկեր տրամադրելու հարցում: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Հայաստանի թռչնաբույծների միություն» հ/կ նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ խոսքը տարեկան 5-5.5% վարկերի մասին է՝ 13% վարկերի փոխարեն: «Մեր առաջարկն ընդունվել է: Տեսնենք՝ առաջիկա գործողություններն ինչպես կընթանան»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնաբույծները վարչապետին նաեւ առաջարկել են օգնել՝ ավելացնել թռչնամսի արտադրական ծավալները, Կարեն Կարապետյանն էլ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է թռչնաբույծների հետ ոլորտի զարգացման նախագծեր մշակել: «Տեղական թռչնամսի եւ ձվի արտադրության աճի հնարավորություն կա: Հնարավոր է մոտ 11 հազար տոննայով ծավալի կտրուկ աճ ապահովել: Ըստ մեր ներկայացրած ծրագրի՝ 2025թ.-ին հնարավոր է 24.000 տոննայի հասցնել արտադրությունը»,-նշեց Ստեփանյանը:

Թռչնաբույծների «հարցերի հարցը» թռչունների կերային բազայի ապահովումն է, եւ այս հարցում եւս ոլորտի ներկայացուցիչները առաջարկ են արել վարչապետին, որը, Սերգեյ Ստեփանյանի խոսքով, ռուսաստանյան մոդել է. «Առաջարկել ենք, որ Կառավարությունը ՌԴ-ից բերքահավաքի ժամանակ, երբ կերը էժանանում է, գնումներ կատարի: Եթե հարցը լուծվի, մոտակա տարիներին թռչնամսի գնի անկման հնարավորություն կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930