Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ներկայացուցչությունը մասնակցեց Ժնևում ՄԱԿ-ի Կանանց խորհրդի ամենամյա տոնավաճառին

Նոյեմբեր 25,2016 15:33

Հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, մասնավորապես, հայկական կոնյակի տեսականիով, գինեգործության, արհեստագործության լավագույն նմուշներով, երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տարբեր հուշանվերներով:

Հայկական տաղավար այցելեցին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Կյոնգլիմ Չոյը, Ժնևում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև տոնավաճառի բազմաթիվ այցելուներ:

Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի հիմնադրամ` կարիքավոր երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Տեղեկանք․ յուրաքանչյուր տարի ՄԱԿ Կանանց խորհուրդը, համագործակցելով Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված մշտական ներկայացուցչությունների, Ժնևի իշխանությունների  և գործարար շրջանակների հետ, կազմակերպում է միջազգային տոնավաճառ և վիճակահանություն, որոնցից ստացված գումարն ուղղվում է ողջ աշխարհում կարիքավոր երեխաների համար բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը։ Տոնավաճառն ունենում է ավելի քան 6000 այցելուներ, իսկ ընդհանուր հասույթը կազմում է մոտ 300 000 շվեյցարական ֆրանկ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930