«Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներ, միանշանակ, իրականացվելու են: Այս համատեքստում շատ կարեւոր է պատժից պայմանական՝ վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի բարեփոխման հիմնահարցը, ինչը որոշակիորեն կթեթեւացնի քրեակատարողական հիմնարկների վիճակը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի նորանշանակ օգնական Արամ Վարդեւանյանը:
Նա չցանկացավ ՔԿՀ-ները որակել որպես «գերբնակեցված», բայց փաստեց, որ պատիժը կրող անձանց որոշակի խտություն առկա է. «Դա որոշակիորեն ազդում է նրանց պահման պայմանների վրա: Այդ ուղղությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մի շարք կալանավորների հետ կապված վերջիններիս բարեկամներից ահազանգեր են ստացել եւ համարժեք արձագանքել. «Կապվել ենք քրեակատարողական վարչության հետ եւ լուծում տվել խնդիրներին: Դրանք վերաբերում էին կոնկրետ դեպքերի, երբ անձի համար հարկավոր էր բժշկական հիմնարկում հսկողություն սահմանել»:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել ՔԿՀ-ներում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ