Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Նախարարները ջերմությամբ վերհիշեցին անցած տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը: Կողմերը քննարկեցին այդ հանդիպմանը ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացումը: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ-ի և Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջև:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ