Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ, ո՞նց ուզում`մեկնաբանում են, կնոպկան անջատում են» (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 14:05

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում մի դրույթ ներառել`եթե պատգամավորը հարցի քննարկումից շեղվում է, նրան զրկել ձայնի իրավունքից: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը, պատգամավորը հնչեցրեց իր առաջարկը: ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը գործընկերոջը հարց ուղղեց. «Էդ շատ խոսացող պատգամավորները մյուս խորհրդարան կգա՞ն»: «Նորերը կգան»,- եղավ Լյովա Խաչատրյանի պատասխանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին մտահոգող հարցի առնչությամբ`պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելությունը պարտադիր ամրագրել, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը խոստացավ անձամբ հետամուտ լինել եւ եթե Սահմանադրության հետ հակասություններ չլինեն:

arpine_hovhannisyan_1

Լյովա Խաչատրյանը մեկ այլ հարց էլ հնչեցրեց` ԱԺ նախագահի տեղակալների իրավունքների կանոնակարգում. «Ո՞ւմ, ո՞նց ուզում`մեկնաբանում են, կնոպկան անջատում են»: Գագիկ Ջհանգիրյանն էլ հավելեց`երկուսը քիչ էին, հիմա երեքն են դառնում: Հովհաննես Սահակյանն ասաց, որ այդ հարցերը Գագիկ Ջհանգիրյանի հետ արդեն քննարկել են, հիմա փորձում են կանոնակարգումներ գտնել:

Բավականին տարակուսանքների տեղիք տվեցին քննիչ հանձնաժողովի, խորհրդարանական վերահսկողության, հանձնաժողովներին օրենսդրական նախաձեռնություն տալու եւ այլ դրույթներ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագիծը դեռ լրամշակվում է: Պատգամավորների մի շարք մտահոգություններ արդեն իսկ վերանայվել եւ ընդունվել են, որոշների շուրջ կառավարությունում պատրաստ են քննարկումների:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930