«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց քիչ առաջ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկարաձգվեց եւս երկու ամսով:
Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը Aravot.am-ին ասաց, որ դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու իրենց միջնորդությունը:
Պարոն Մեժլումյանի խոսքով, քննիչը ոչ մի կերպ չհիմնավորեց եւս երկու ամսով կալանքի ժամկետը երկարաձգելու իր միջնորդությունը, որպես հիմք պարզապես դատարան ներկայացրեց Գեղամ Սահակյանի ցուցմունքը:
Հիշեցնենք, որ փաստաբանը, վկայակոչելով Դատալեքսում տեղադրված դատարանի որոշումը, ասել էր՝ Սահակյանը տառապում է «Անձի պարանոիկ խանգարում» հոգեկան հիվանդությամբ, որի ախտանիշներից են ի թիվս այլնի` փաստերի աղավաղման ընդհանուր միտում՝ այլ մարդկանց գործողությունները ոչ ճիշտ մեկնաբանելով և անձի իրավունքների հետ կապված հարցերում ոչ ադեկվատ վերաբերմունք:
Կարդացեք նաև
«Դատարանին մեր կողմից ներկայացվեց՝ ով է, ինչ է այդ վկան, հարկադիր բուժման մասին դատավճիռները եւ Անդրիաս Ղուկասյանին արդարացնող վկաների՝ լրագրողների, ցույցի մասնակիցների բացատրությունները նույնպես ներկայացրինք դատարան: Միջնորդեցինք, որ այդ արդարացնող ապացույցները դատարանը պահանջի քննչական մարմնից՝ հիմքում դնելով «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ հստակ խոսք է գնում այն մասին, որ եթե արդարացնող ցուցմունքներ կան, պետք է ներկայացվեն, իսկ դրանց չներկայացնելը պաշտպանական կողմի՝ զենքերի հավասարության խախտում է, դատարանը մերժեց: Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էլ ներկայացվեց, դա էլ մերժվեց»,- պատմեց պարոն Մեժլումյանը:
Ըստ նրա, գործում այլ ցուցմունքներ կան, որ դեպքի օրը, երբ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հինգ րոպե ժամանակ է տալիս Արմեն Մարտիրոսյանին, որ ժողովրդին այդտեղից հանեն, ու երբ Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկում, Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը ժողովրդին ասում են՝ քարեր պետք է վերցնեք ու հարվածեք. « Տեսագրությունները նայել ենք, ամբողջը հերքվել է, նման բան չկա, դա տեսել է ե՛ւ դատարանը, ե՛ւ քննիչը»:
Այսօր, ըստ պարոն Մեժլումյանի, Անդրիաս Ղուկասյանը դատարանում հայտնեց, որ մեղադրողի դերում է ուզում հանդես գալ եւ հայտարարություն արեց. «Ամեն ինչի հետ կապված սկսեց մեղադրել, թե տեսեք ինչպիսի ցուցմունքներ են ու դրանց հակասող ինչպիսի ապացույցներ՝ տեսագրություններ, մեղադրում էր քննիչներին, բարձրացնում հարցը՝ իրականությանը չհամապատասխանող ոստիկանական ցուցմունքներ կան, ասում էր՝ պետք է պատասխան տան կեղծ ցուցմունքներ տված անձինք: Տեսագրությունները հենց սկզբից եղել են գործում, բայց մինչեւ հիմա չեն հետազոտվել, չեն հետազոտել, որ նման ապացույց գործում չերեւա, չնայած մենք սղագրած ներկայացրել ենք դատարան, բայց երբ քաղաքական հրաման կա, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է կալանքի տակ պահվի, պահում են՝ առանց որեւէ հիմքի»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Այս տարվա հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: Բերման է ենթարկվել 165 մարդ, որից 26-ը ձերբակալվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նորէն «փաստաբան» մը, որ ինքզինք անխելք է ձեւացնում, եւ կարծում է որ բոլորս ել անխելք ենք:
Այդ պարոնը բանտարկուած է այն հիման վրայ որ ան գործոն մասնակից է, մեղսակից է, Յուլիսի արիւնահեղ դէպքերին, այն ըմբռնողութեամբ որ, այդ գործողության նպատակն էր բառացիօրէն ապստամություն կատարել, եւ ունէր երկու իրար ամբողջացնող բաժինններ՝
. խումբին մէկ մասը ոստիկանատունը կը գրավէ, ժողովուրդը ոտքի հանելու համար
. խումբին մնացեալ անդամները, դրսում, կը լծվին ժողոխուրդը հրահրելու, գրգռելու գործին
եւ այս ձեւով, իրավապահ մարմինները անկարող կը դառնան չեզոքացնելու ոստիկատունը գրաւած/թալանած, ոստիկաններ սպանած եւ պատանդներ բռնած զինեալներին (որոնց արգիլված է սակայն ահաբեկիչ կոչել…), ժողովրդային իրարանցումը կը դառնա լայնածավալ ապստամբութիւն, եւ կ’իրականանա բրտութեամբ, բռնի ուժով եւ արիւնահեղութեամբ՝ իշխանափոխութիւն:
Այս ամենով հանդերձ, կալանքը վերացնելու միտող ամենաառաջին նիստին, դատաւորը հարց տվեց այս բանտարկեալին որ արդեօք ան դադարեցնելո՞ւ է իր վերեւ պարզված անօրէն գործունէութիւնը, եթէ ազատ արձակվի, մինչեւ իր հիմնական դատավարութիւնը: Եթէ ան ըսեր այո, հիմա շատոնց իր կնոջ եւ աղջնակին քով կը լինէր – գոնէ մինչեւ հիմնական դատավարությունը -, աղջնակը իր հօր կարօտով ջերմություն չէր ունենար – ցաւալի բան մը, որու մասին թերեւս պէտք է մտածեր առաջին հերթին իր հայրը -:
Փոխանակ դատաւորին պատասխանէ թէ լաւ, հաստատ մնալու եմ իմ գաղափարական համոզմունքներիս վրայ, սակայն դադարեցնելու է հանցագործության արարքի իմ բաժինը, պարոնը նախընտրեց հեղափոխական ճառ մը տալ դատարանում, հայտելու համար թէ, ընդհակառակն, ան դրսում շարունակելու է իր վերոհիշյալ գործունէությունը: Դատաւորն ալ ըսաւ՝ ուրեմն, ծակդ վերադարձիր: Եւ անկէ ետք, մնաց այդտեղ:
Այս է կացությունը:
Փաստաբանները լուրջ կամ բովանդակալից ոչ մի բան չունեն ասելիք, անկարող եւ անատակ են, եւ դատարկ եւ անիմաստ բաներ են ասում միայն լրագրողներին եւ հանրութեան:
Տեղեկութիւններս քաղել եմ պարզապէս այս ե-թերթում իսկ:
https://www.aravot.am/2016/08/24/728664/
« Դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, թե եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր [փաստաբանին գեղարվեստական թարգմանությամբ] ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանն, իհարկե, պատասխանեց, որ ինքն իր գործունեությունը շարունակելու է եւ որեւէ փոփոխություն իր գործունեության ու ընդդիմադիր կեցվածքում չի լինելու: »
«ընդդիմադոր գործունեությունը» անշուշտ փաստաբանին հնարած բառերն են, որ ան կը ջանա որպէս մէջբերում վերագրել դատաւորին: Ինչո՞ւ չէ, երբ որ արդէն ան, փաստաբան հալովը, դրժում է դռնփակ նիստի օրինական սկզբունքը: Սակայն ինքզինք ճարպիկ կարծելով, ան բացահայտում է մանաւանդ թէ, հակառակ թափված արյան, դատարանը բարիացամ է գտնվում իր հաճախորդի նկատմամբ, սակայն այս վերջինն է որ թքում է տուն եւ ընտանիքին մօտ վերադառնալու պատեհության վրայ:
Ուրեմն, իր հոգը չէ այս՝
https://www.aravot.am/2016/10/28/821360/
այսպիսի հոդվածներ հարիւր ընթերցողից աւելի չեն ունենար ընդհանրապէս
շատ բարի, սպասեցէք որ մէյ մը այդ հարիւրը կարդան, հետո հրատարակեցէք մեկնաբանություններս, եւ ապահով կը լինէք որ ոչ ոք զանոնք տեսնէ…
այս առիթներով հասկանում եմ թէ ինչու պետական խօսնակներ չկան, կամ ել շատ ջանք չեն անում մի բան բացատրելու համար հանրության