Նոյեմբերի 24-ին Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը:
Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարևորել է ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը: Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:
Մամլո հաղորդագրություն
Կարդացեք նաև