Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտ հափշտակություն Մոսկովյան փողոցում գործող գրասենյակից (տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 12:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016թ. հոկտեմբերի 11-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, օգտվելով իր բացակայությունից, Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանի սեղանից հափշտակել է կնոջ պայուսակը, որի մեջ եղել են հարդարանքի պարագաներ, բնակարանի բանալիներ, բանկային քարտ, սոցիալական քարտ: Կինը, նկատելով այդ անձին փախչելիս, պահանջել է կանգ առնել, սակայն վերջինս դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են տարածքում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները և հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ ենթարկվել զննության։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու համար։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված միջին տարիքի տղամարդուն կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930