Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բելառուսը պատրաստ է օգնել ԼՂ կարգավորման հարցում. Լուկաշենկո

Նոյեմբեր 25,2016 12:49

Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ձեզ անկեղծ կասեմ. ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը  ադրբեջանցիները, ուրիշ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, դուրս ենք եկել մեկ մեծ երկրից, մեկ եղբայրական ընտանիքից՝ Խորհրդային Միություն անունով: Ուստի մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ մարդկանց համար խաղաղություն, կանոնավոր կյանք ու հանգստություն ապահովելու համար՝ որտեղ էլ լինի»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի դիրքորոշումը մնում է անփոփոխ, «խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ այդ համակամարտությանը խաղաղ լուծում տալու ճանապարհին: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենի հողում խաղաղությունը և հանգստությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930