Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2017 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կգործեն բնական գազի նվազեցված սակագներ

Նոյեմբեր 25,2016 12:44

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1)    ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան.

ա.մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

բ.600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`

ա.նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

բ.ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930