Լրահոս
Օրվա լրահոսը

Սա մեկ բան է նշանակում՝ Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով՝ որպես վարչապետ. «Փաստ»

Նոյեմբեր 25,2016 12:40

Իշխող կուսակցության մեջ երկիրը դեպի բարելավում տանելու վերաբերյալ հույսեր ունենալը մեծ մեղք չէ, այլ հարց է, թե ինչու անկուսակցական ռեֆորմիստը, ով, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իբր ընդամենը վեց ամսով պետք է պաշտոնավարեր, որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին։

Սա մեկ բան է նշանակում՝ Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով՝ որպես վարչապետ։

«Փաստը» այս առիթով զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։

«Դա վարչապետի իրավունքն է։ Եթե նա ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, ներկայացնում է տվյալ մեծամասնության ծրագրերն ու նպատակները, ապա խոշոր հաշվով Կարեն Կարապետյանի քայլը սենսացիոն մեծ բացահայտում չեմ համարի։ Պարզապես գաղափարներ կրողը նաև իրավական տեսքով դառնում է տվյալ կուսակցության անդամ ու ներկայացուցիչ։ Կարող եմ նշել, որ հասարակության ու ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ավելի շատ ընկալվում էր որպես անկուսակցական վարչապետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բարեփոխումների շրջանակներում վարչապետը պետք է ավելի շատ որպես անկուսակցական հանդես գար.

«Այս հարցի շուրջ կընդգծեմ մեկ կարևոր հանգամանք, ժողովուրդն ավելի շատ սպասում է ոչ թե կուսակցական պատկանելության փոփոխության, այլ վարչապետի կողմից իրականացվող շոշափելի բարեփոխումների՝ սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Վահե Էնֆիաջյանը։

Սոսե ՉԱՆԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930