Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Ամբողջովին չվստահելով այդ կուսակցություններին, այնուամենայնիվ… «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 25,2016 12:36

«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

– Քաղաքական դաշտում «կեղծ ընդդիմադիր» տերմին կա, մյուս կողմից, սակայն, խոսվում է քաղաքական դաշտում հնարավորինս լայն համախմբումների մասին, ու կստացվի՝ համագործակցելու եք նաեւ նրանց հետ, ում չեք վստահում։

– Ճիշտ եք, բայց մեջտեղում խաղացող կիսաընդդիմադիր, կիսաիշխանական ուժերը միշտ նայում են, թե կշեռքի ո՞ր նժարն է ծանր, եւ իրենք այդ ուղղությամբ են գնում։ Նրանք անհրաժեշտության դեպքում կարող են դառնալ թունդ ընդդիմադիր, անհրաժեշտության դեպքում կարող են մտնել իշխող կոալիցիայի մեջ։ Ընդ որում, Հայաստանի քաղաքական դաշտում նման ուժերն ավելի շատ են, քան ռեալ իշխանականը կամ ռեալ ընդդիմադիրը։

Քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում կա նման սպեկտոր, մենք էլ կփորձենք նրանց բերել այն դաշտ, որ իրենց համար էլ ընդդիմությանը միանալը լինի շահեկան։ Ամբողջովին չվստահելով այդ կուսակցություններին, այնուամենայնիվ, հնարավոր է նրանց պոկել, բերել ընդդիմադիր դաշտ։

Կարեւորը՝ այստեղ ՀՀԿ-ին զրկել իշխանությունից, զրկել մենաշնորհից։ Դաշինքներում կարող են լինել ուժեր, որոնք իրար այնքան էլ չեն սիրում, բայց կարեւորը նրանց աշխատանքն է։ Մենք դրա փորձն էլ ունենք՝ խորհրդարանում «հրաշալի քառյակը», որը այդ փուլում աշխատեց բավական արդյունավետ։

Այնպես որ՝ հիմա էլ նույն կերպ կարելի է գնալ լայն դաշինքների։ Ընդ որում՝ դաշինքների պետք է գնալ առանց նախապայմանների։ Միակ նախապայմանը պետք է լինի իշխանությունների դեմ պայքարելը, իշխանափոխության նպատակով համագործակցելը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930