Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր գործազուրկներ են համալրելու առանց այն էլ Հայաստանում առկա գործազուրկների հոծ բանակը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 25,2016 12:17

ՀՀ կառավարությունը, հայտարարությունների համաձայն, շարունակում է կրճատել ապարատի պահպանման ծախսերն ու նաեւ դրանով պայմանավորված աշխատատեղերը։

«ՉԻ»-ն իր հերթին փորձեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցնել. «Կառավարության բոլոր օղակներում կատարվող կրճատումները արդարացնում եք իբրեւ պետական բյուջեի մասին մտահոգություն, չե՞ք վախենում արդյոք սոցիալական բունտից եւ դժգոհություններից, քանի որ նոր գործազուրկներ են համալրելու առանց այն էլ Հայաստանում առկա գործազուրկների հոծ բանակը»։

Ի պատասխան՝ վերջինս նկատեց. «Մտահոգիչ է, իհարկե, բայց աշխատանքը, որը կատարվում է, պետք է, ի վերջո, հարկատուի հաշվին չկատարվի, եւ մարդը գտնի իր իրական տեղը։ Համենայնդեպս, վարչապետի դիրքորոշումը հետեւյալն է՝ երկիրը պետք է արդյունավետ լինի եւ ոչ թե նստած՝ բյուջեի վրա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930