Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք այստեղ մշակենք ռուսերենի զարգացման հայեցակարգ, ՌԴ-ում էլ մշակեն հայկական դպրոցներ բացելու հայեցակարգ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 25,2016 12:06

Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ ներկայացուցչի հայտարարությանը հաջորդեց ՀՀ ԿԳ նախարարի պարզաբանումը. «Հիմա մշակում ենք ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ»։

Եթե Հայաստանում մշակվում է ռուսաց լեզվի հայեցակարգ այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցներում ռուսերենը դասավանդվում է երկրորդ դասարանից, անգլերենը՝ 3-րդ, ապա նման քայլը պիտի կանոնակարգվի միջպետական համաձայնագրերով եւ փոխադարձության սկզբունքով։ Ինչո՞ւ ՌԴ իշխանությունների հետ չհամաձայնեցնենք՝ մենք այստեղ մշակենք ռուսերենի զարգացման հայեցակարգ, ՌԴ-ում էլ մշակեն հայկական դպրոցներ բացելու հայեցակարգ։

Ի դեպ, Թուրքիայում գործում են շուրջ 20՝ հայկական 12 դասարանով հանրակրթական դպրոցներ, իսկ, օրինակ, Մոսկվայում, որտեղ ունենք մոտ 400 000-անոց հայկական համայնք, այսօր գործում է միայն մեկ դպրոց՝ N 2040-ը, որտեղ ուսուցումը ռուսերենով է, միայն հայոց լեզու եւ գրականություն առարկաներն են, հասկանալի է, հայերենով։ Ի դեպ, Թուրքիայում ապրում է մոտ 70.000 հայ, մինչդեռ Ռուսաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան 2,5 միլիոն հայ։

Հենց այս ստրկամտությունն է պատճառը, որ այդպես սրերով է ընդունվում ռուսերենին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու հարցը։ «Ի տարբերություն շատ լեզուների, որոնք պարզապես չունեն «Ուլիսեսի» տեքստը թարգմանելու ֆիզիկական հնարավորություն, հայոց բառամթերքի գանձարանում ջոյսյան բոլոր լեզվական շերտերն ու նրանց անհավանական թվացող հնարքների լուծումները կան. հարկավոր է խորասուզվել եւ հանել այդ գանձերը։ Իմ խորին համոզմամբ, հայի ստրկամտությունը գալիս է մայրենի լեզվի վատ իմացությունից»։ Սա մի հատված է թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հարցազրույցներից մեկից:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930