Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայանը, հնարավոր է, Ադրբեջան չգնա

Նոյեմբեր 25,2016 11:35

Եկող տարի Ադրբեջանում կայանալու է Համաշխարհային սկաուտական շարժման կոնֆերանսը: Սկաուտական շարժման համաշխարհային կառույցի անդամ Բագրատ Եսայանի մասնակցությունն այդ միջոցառմանը կասկածի տակ է: «Ադրբեջան մեկնելու ամենահարմար ճանապարհն ինձ համար, բնականաբար, Վրաստանն է, բայց իմ մուտքն այդ երկիր արգելել են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը: Վրացական կողմը որեւէ կերպ չի պատճառաբանում արգելքը:

«Կամ պետք է պարզվի, կամ Հայաստանի կառավարությունը պետք է սիմետրիկ միջոցների դիմի»,- ասում է մեր զրուցակիցը` նաեւ հարց ուղղելով. «Ես վերջին տասը տարիներին շենգենյան վիզա ունեմ, եթե իրենք պատրաստվում են շենգենին միանալ, միանալուց հետո ես կարողանալո՞ւ եմ այդ երկիր մտնել, թե՞ ոչ»: Իբրեւ պատասխան քայլ Հայաստանում էլ վրացի գործիչների «սեւ ցուցակներ» ունենալը մեր զրուցակիցը քաղաքակիրթ երկրին հարիր չի համարում. «Եթե հանցագործություն ես արել այդ երկրում, թող ձերբակալեն այդ երկրի օրենքներին համապատասխան, եթե ապօրինի բան ենք փորձում անցկացնել այդ երկիր` սահմանին թող ձերբակալեն, բայց ի՞նչ է նշանակում` անվան դիմաց սեւ նշան անել, եւ դու չկարողանաս մուտք գործել այդ երկիր»:

 

Մանրամասն՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

 

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930