Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացվել Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

Նոյեմբեր 25,2016 11:31

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են չհայտարարված այց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:

Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Առանձնազրույցներ են իրականացվել նաեւ գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների հետ: Քննարկվել են երեխաների առողջության պահպանման, կրթության, զբաղվածության եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր:

Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաեւ հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են երեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930