Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում եզրակացություն է հրապարակվել՝ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Նոյեմբեր 25,2016 11:27

ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կոմիտեն հրապարակել է իր եզրակացությունները 11 երկրներում, այդ թվում Հայաստանում, կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Հայաստանին վերաբերող եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանում կանայք զրկված են հնարավորությունից՝ աշխատելու այն մասնագիտություններով, որոնք «վնասակար» են նրանց վերարտադրողականության համար: Ուստի Կոմիտեն Հայաստանին պարտավորեցրել է փոխել «կանանց համար վտանգավոր մասնագիտությունները» ցանկը:

Բացի այդ, Կոմիտեն պարտավորեցրել է քրեականացնել միասեռական կանանց նկատմամբ ատելության խոսքը և ատելության հողի վրա նրանց դեմ կատարված հանցագործությունները:

Նշվում է, որ ըստ LGBT-կազմակերպությունների, 2015թ. Հայաստանում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ ատելության հողի վրա կատարվել է 45 հանցագործություն, չնայած, ըստ փորձագետների, դրանց թիվը շատ ավելի մեծ է:

Հայաստանին խորհուրդ է տրվել նաև հարգել խոցելի խմբերի պատկանող կանանց իրավունքները՝ ազգային փոքրամասնություններ և միգրացիայի ենթարկված կանայք:

Նշվում է, որ ծանր վիճակում են գտնվում գյուղաբնակ կանայք, որոնք կախվածության մեջ են հայտնվել արտագնա աշխատանքում գտնվող իրենց ամուսիններից:

Բացի այդ, եզրակացության մեջ նշվում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ չեն ունենում հավասար իրավունքներ արդարադատության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930