Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիրը հերյուրանք է համարում «Սասնա ծռերի» նամակը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 25,2016 11:12

«Հնչեցվող հերյուրանքներին պատասխանելն իմ պատվից ցածր եմ համարում»,- հայտարարեց «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը՝ արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի, Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի երեկ տարածած նամակ-հայտարարությանը։

Վերջիններս ընդգծում էին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում եւ կատարում են «Սասնա ծռերի» ապստամբական-ազատագրական գաղափարը եւ գործողությունները մերժող քայլեր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հիմնադրամի նման գործունեությունը ոչ միայն նպատակահարմար չէ, այլեւ վնասակար է ազատագրական պայքարի համար։

«Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաեւ նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով եւ դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը»,- ասվում էր հայտարարությունում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930