Այս օրերին արդուկն էլ որ միացնում ես, Կարեն Կարապետյանի մասին է խոսում։ Ուստի հարկ չենք համարում երկար կանգ առնել նրա հնարավոր թեկնածության վրա՝ որպես մնայուն վարչապետի։
Ասենք միայն, որ, անդամագրվելով ՀՀԿ-ին, Կարեն Կարապետյանը, զուտ երեւույթի առումով, ոտք է դնում մի տրորված ճանապարհ, որով անցել է ձախողված ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանը, որը, չնայած իր բարձր կրթական ցենզին, այդպես էլ չկարողացավ հաղթահարել ՀՀԿ-ական անդամատոմսի հարուցած արգելքներն ու Հայաստանը դուրս բերել քիչ թե շատ հասկանալի մի ճանապարհ։
Ուզում եմ ասել, որ եթե դիմումագիր Կարեն Կարապետյանն իր քայլը տրամաբանական է համարում, ապա պետք է նաեւ ընդունի, որ այդ քայլով ինքն ավելի շուտ քաղաքական ֆունկցիոներ է նկատվելու, քան փրկիչ ու տնտեսության շարժիչ ուժ։
Չեմ կարող պնդել, որ Տիգրան Սարգսյանը Կարեն Կարապետյանի կուռքն է եղել, բայց մի բան շատ լավ եմ հիշում՝ եկավ մի պահ, երբ այլեւս անելիք չունեցող Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի անդամատոմսեր էր բաժանում նորագիրներին։ Հուսանք, որ բանը դրան չի հասնի, պարոն Կարապետյան։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում