Նյու-Յորքում ընթացող շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտի 10-րդ տուրում գործող չեմպիոնը սպիտակ խաղաքարերով տեւական դիրքային պայքարում 75-րդ քայլում կարեւոր հաղթանակ տարավ՝ վերականգնելով հավասարակշռությունը հաշվի մեջ՝ 5:5:
Պարտիան կարող էր ավարտվել ոչ-ոքի, եթե, ինչպես մասնագետներն են գնահատում, հավակնորդ Կարյակինը 20-րդ քայլում կարողանար մարտավարական ոչ դժվար հնարքը գտներ:
Կանոնակարգի համաձայն, մրցակիցներին վերջին երկու պարտիաներում յուրաքանչյուրից հետո մեկական հանգստյան օր է տրամադրվում: 11-րդ տուրում՝ նոյեմբերի 26-ին, սպիտակներով խաղալու է Կարյակինը, 12-րդում, նոյեմբերի 28-ին՝ Կարլսենը: Եվ եթե հաղթողը ի հայտ չգա, նոյեմբերի 30-ին կկազմակերպվի թայ-բրեք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անաստասի Կարլովիչի