Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև

Նոյեմբեր 25,2016 10:23

«Եվրասիական զարգացման բանկի համար Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է»,- այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերկաևը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի խնդրանքով հյուրերը ներկայացրել են ԵՀԿԶ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Ըստ Ա. Չերկաևի՝ այս պահին քննարկվում են «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում հետաձգված գնումների գործընթացի կազմակերպման մանրամասները: Ըստ պաշտոնյայի՝ Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է գնումների գործընթացը սկսել արդեն 2017 թվականի տարեսկզբին:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ հետաձգված գնումների գործընթացը որոշ խնդիրներ է առաջացրել ընդհանուր ծրագրի իրականացման համար, սակայն, նաև պատասխանատվության ավելի ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին՝ աշխատանքն առավել մանրամասն և բարեխղճորեն կազմակերպելու առումով:

 

 

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930