Լեհ ծանրորդ, 94 կգ քաշային Տոմաշ Զելինսկին, որ սպորտային արբիտրաժային դատարանի որոշմամբ հակադոպինգային կանոնները խախտելու համար հեռացվել էր Ռիոյի օլիմպիական խաղերից, ճակատագրի հեգնանքով կարժանանա Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի, տեղեկացնում է wp.pl-ն:
Լոնդոնում Տոմաշ Զելինսկին ըստ երեւույթին «մաքուր» էր եղել եւ զբաղեցրել էր ընդամենը 9-րդ հորիզոնականը: Սակայն այդ քաշային կարգի մասնակիցների դոպինգ փորձանմուշների կրկնակի ստուգումները արգելված նյութեր են հայտնաբերել նրանից բարձր տեղ զբաղեցրած մի ամբողջ շարք ծանրորդների՝ չեմպիոն Իլյա Իլյինի, արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Ալեքսանդր Իվանովի, Անատոլի Կիրիկուի, 4-րդ տեղ զբաղեցրած Անդրեյ Դեմյանովի, ադրբեջանցի Ինտիկամ Զաիրովի (6-րդ) մոտ: Այդպիսով, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն ճանաչվել է իրանցի Սաեդ Մոհամմադպուրկարկարհը (5-րդ), արծաթե մեդալակիր՝ հարավկորեացի Կիմ Մին Ջեն (8-րդ) եւ բրոնզե՝ Տամաշ Զելինսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ