Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի գործի նախաքննությունն ավարտական փուլում է

Նոյեմբեր 24,2016 21:12

Արթուր Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը:

Արթուր Սարգսյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ին ասաց, որ միջնորդության հիմնավորումները կրկին ամենաստանդարտ հիմնավորումներն էին: Քննիչը պատճառաբանել է, թե դեռ քննչական գործողություններ, առերեսումներ ու փորձաքննություններ պետք է կատարեն, միաժամանակ դատարանին ասել, թե գործի նախաքննությունն ավարտական փուլում է:

Պարոն Եգորյանը նաեւ ասաց, որ քննիչը դատարան էր ներկայացրել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ Գեւորգ Մելքոնյանի ցուցմունքները, որոնք կապ չունեին Արթուր Սարգսյանի գործի հետ, բայց քննիչը չկարողացավ բացատրել, թե ինչու է դրանք գործի նյութերի հետ ներկայացրել:

Պարոն Եգորյանը դատարանում նաեւ հայտարարություն է արել, մասնավորապես նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ. փաստաբանը նշել է, որ թեեւ բոլոր հիմքերն ունեն նրան ինքնաբացարկ հայտնելու, բայց դա չեն անում, քանի որ այդ դատարանի բոլոր դատավորներն էլ, որոնք առնչվել են այդ գործերի հետ, ունակ չեն այս գործերով այլ որոշումներ կայացնել, բացի քննիչների միջնորդությունները բավարարելուց: Արթուր Սարգսյանն էլ է միացել փաստաբանի հայտարարությանը՝ ասելով, որ դատավորին ինքնաբացարկ կհայտներ, եթե անիմաստ չհամարեր, քանի որ իր ակնհայտ է, որ այդ գործով քաղաքական որոշում կա: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու, այն կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:

Արթուր Սարգսյանին առաջադրվել էին այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռերի» մյուս անդամներին՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հոդվածի թէ վերնագրում եւ թէ միջուկում,
    այս մարդը ներկայացնում էք միմիայն որպէս «հաց տանող»ը…

    Երեւի դուք դատարան էք արդէն…

    Լրիվ տեղեկությունե տվէք, ոչ թէ միայն մէկ կողմի հանկերգը մը միայն,
    ընթերցողը թող որոշէ թէ որուն հաւատա:

    Լրագրողական ձեր տարրական պարտավորութեանն է գոնէ նշել թէ,
    ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության 19 սեպտեմբերի հաղորդագրության՝

    « Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

    Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: »

    • Դուք հոդվածը մինչեւ վերջ կարդացե՞լ եք: Այնտեղ նշված են ՔՕ այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Ա. Սարգսյանին:

      • Հ.Շ. says:

        չգիտեմ, մասնաւո՞ր էք անում, թէ լուրջ էք…

        նախ այո, անշուշտ թէ կարդացած էի մինչեւ ծայր, համարձակելէ առաջ քննադատությունս արտահայտել՝ միշտ անթերի, կատարյալ եւ անսխալական, անձեռնմխելի Մամուլի նակատմամբ

        խնդիրը այն է որ, երբ որ չէք նշում քննչական հաղորդագրության հայտնած, մասնահատուկ իրողությունների վերաբերող մանրամասնությունները, եւ երբ որպէս խոշոր վերնագիր՝ արդէն հաստատում էք թէ միայն հաց է տարել այս բարի մարդը, այդ ձեր վերջին պարբերությունը հնչում է որպէս հեգնանքի նման մի բան, ոնց որ՝ ահա թէ ինչ բանե՜ր են փաթաթում միայն հաց տարած այս խեղճ մարդու վզին

        դուք շատ լաւ գիտէք, վստահաբար ինծանից շատ աւելի լա գիտէք թէ որքան կարող էք ընթերցողի «մտքին հետ խաղալ»

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930