Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցում են վարչապետի աջակցությունը

Նոյեմբեր 24,2016 20:54

ՀՀ վարչապետ պրն.Կարեն Կարապետյանին

«Հոգեկան առողջության վերականգնման

հայկական ասոցիացիա» ՀԿ-ի

Նախագահ Կարինե Թուխիկյանից

Մեծարգո՛  պարոն վարչապետ

Մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում  2015-2016թթ –երին «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականցվող «Արտահիվանդանոցային ծառայություն Զիպրեքսա դեղով արդյունավետ բուժում» ծրագիրն իրականացնելու համար:

Վերոնշյալ ծրագրի շնորհիվ մեր շահառուներից 300-ը ստանում են բարձորակ և արդյունավետ  հոգեբուժական օգնություն,որի  արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցող մեր շահառուներին հաջողվել է ինտեգրվել հասարակությանը՝5- շահառու ընդունվել են պետական աշխատանքի,11-ը ոչ պետական, 2-ը ընդունվել են ԲՈՒՀ, 2-ը շարունակում են հիվանդության պատճառով ընդհատված ուսումը, 5-հիվանդ ամուսնացել են, կազմել երջանիկ ընտանիք և 30-հիվանդ վերականգնել են խզված սոցիալական և ընտանեկան կապերը:

Ցանկալի է նշել, որ 2016-թ-ին ԱՆ –ը  իրականացրել է Զիպրեքսա և Օլանզապին դեղերի ֆարմակոտնտեսագիտական համեմատություն,որի արդյունքները ցույց են տալիս Զիպրեքսա դեղի օգտագործման ժամանակ ( 300-հիվանդի հաշվումով թույլ է տալիս խնայել 25..740.150դրամ):

Հարկ է նշել, որ ծրագրի արդյունավետության և շարունակական դարձնելու վերաբերյալ  զեկուցագիր է գրվել ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս.Ա.Թորոսյանին  և հոգեկան առողջության ոլորտում աշխատող մի քանի տասնյակ մասնագետների կողմից: Ծրագրի արդյունավետության  կլինիկական հետազոտությունների արդյունքները և հաշվետվությունը կներկայացվի ՀՀ ԱՆ 2016թ.դեկտեմբերին:

Ծրագրի իրականացումը բացի բուժական բարձր արդյունավետությունից, ապահովել է նաև պետական միջոցների խնայում: ՀՀ ԱՆ նախկին նախարար Ա.Ա.Մուրադյանի որոշմամբ ծրագրի ֆինանսավորումը նախատեսված է եղել 270 հիվանդի համար, սակայն առանց հավելյալ ֆինանսավորման հնարավոր է եղել ծրագրի շրջանակներում հոգեբուժական օգնություն ցուցաբերել 305-հիվանդի:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, հայցում ենք Ձեր աջակցությունը 2017-թ.վերոնշյալ ծրագրի շարունակությունը  այսչափ  խոցելի ու անապահով   խմբի  համար:

Շուրջ  300-շահառուների անունից կանխավ հայտնում ենք շնորհակալություն:

Հարգանքով

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Կարինե Թուխիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930