Նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացման և ամրապնդման վերաբերող հարցերը:
Գոհունակությամբ նշվել է երկկողմ Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի համատեղ նիստերի արդյունավետ գործունեության փաստը:
Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀԿ Կանանց համաժողովին հղված Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի ուղերձի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: