«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը կարգապահական տույժի է ենթարկվել ու տեղափոխվել պատժախուց: Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ տեղյակ չէ ինչ պատճառով է իր պաշտպանյալը կարգապահական տույժի ենթարկվել, բայց պատժախցի մասին Խանդոյանն արդեն պատմել է իր դժգոհությունները, մասնավորապես, որ այն գտնվում է նկուղային հարկում ու կոտրված պատուհանով ու չի ջեռուցվում:
«Արարատ Խանդոյանն առողջական խնդիրներ ունի, եւ նման խցում նրա վիճակն ավելի կվատանա: Թող էլի պատժախուց տեղափոխեին, բայց գոնե նորմալ պայմաններով, ոչ թե նման պայմաններով, սա պարզապես անմարդկային վերաբերմունք է, եթե այս ցրտին նման պայմաններում են պահում մարդուն, դա արդեն, հանգեցնում է խոշտանգման: Վաղը բողոքներ կներկայացնեմ Արդարադատության նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դիւցազներգական Կիսաստվածները հիմա ել գանգատում են ցրտից՞…
ոնց որ Սասունցի Դաւիթը առանց բուրդէ գուլպայի չբարձրանար մեր առասպելական լեռները
վայ քեզ բա՜ն…