Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանի որդուն ազատ արձակեցին

Նոյեմբեր 24,2016 19:07

Արշակ Սադոյանի որդին`Արեգ Սադոյանը եւ Ռաֆայել Կարագյոզյանը քիչ առաջ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Դատավոր Գագիկ Պողոսյանը նրանց դատապարտեց երեք տարի ազատազրկման` պատժի պայմանական կիրառմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արեգ Սադոյանը եւ Ռաֆայել Կարագյոզյանն ընդունել էին  իրենց առաջադրված մեղադրանքը:

Արդյունքում, դատն ընթացավ արագացված կարգով: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան այրեր երաշխավորել են Արեգ Սադոյանի համար: Երաշխավորագրերը դատարանում ներկայացրեց պաշտպան Վարդան Զուռնաչյանը:

sadoyani-tra_1

Արեգ Սադոյանը եւ Ռաֆայել Կարագյոզյանը, հիշեցնենք, կալանավորվել էին Սարի թաղի անկարգությունների գործով: Ըստ մեղադրանքի, Արեգ Սադոյանը եւ Ռաֆայել Կարագյոզյանը 2016 թվականի հուլիսի 20-ին, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում, Խորենացի փողոցում մասնակցել են զանգվածային անկարգությունների, ոտքով հարվածներով բռնություն են գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Արեգ Սադոյանը փորձել է խլել ոստիկանի վահանը, Ռաֆայել Կարգյոզյանը` հարվածել է մեկ այլ ոստիկանի վահանին: Այդ անկարգությունների արդյունքում 46 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել, 5-ական եւ 10-ական միլիոն դրամի նյութական վնաս է հասցվել ոստիկանությանը, Երեւան քաղաքին եւ տարբեր իրավաբանական անձանց:

Նախկինում, դատախազն, ի դեպ, առարկել էր այս գործով արագացված դատաքննություն իրականացնելուն: Այսօր նա փոխեց կարծիքը: Գործով դատախազը միակը չէր, որ փոխել էր կարծիքը: Նախորդ դատական նիստում Արեգ Սադոյանի հայրը` հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ Արշակ Սադոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր որդու դեմ հարուցված քրեական գործը շինծու է, որ  նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը մեկ րոպեանոց տեսանյութն է, որից չի երևում` ո՞րն է իր որդին եւ ինչ է անում. «Իմ պատճառով տղայիս պատժում են, իմ անզգույշ արտահայտած որոշ խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով որդուս պատժում են»:

Որդու` մեղքն ընդունելու պատճառը, նիստին ներկա Արշակ Սադոյանը պատճառաբանեց արդարադատության համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ: Որպեսզի որդին ազատվի «Նուբարաշենի դժոխքից», Արշակ Սադոյանն ասաց, որ իրենք պատրաստ են ամեն ինչի, մանավանդ, որ ինքը հստակ գիտակցում է` «մեր իրավական համակարգը ամեն տեսակ հնարավորություններ ունի»:

Արեգ Սադոյանը կալանքի տակ է արդեն չորս ամիս:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930