Մոսկվայի դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է 4-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային և նրան ուղարկել է հոգեբուժարան, հաղորդում է BBC-ն:
Դատարանը նաև հրաժարվել է նրան պարտավորեցնել փոխհատուցում վճարել նյութական վնաս հասցնելու համար:
Բոբոկուլովան մեղադրվում է անչափահաս երեխայի սպանության, ինչպես նաև ուրիշի գույքին հրդեհի միջոցով վնաս հասցնելու մեջ:
Նա ձերբակալվել էր փետրվարին. ձերբակալության պահին նրա ձեռքին երեխայի արյունոտ գլուխն է եղել: Ըստ ականատեսների՝ կինն իրեն անվանում էր ահաբեկիչ, ինչպես նաև սպառնում էր պայթեցնել իրեն: Պարզվել է, որ նրա մոտ պայթուցիկ չկա:
Կարդացեք նաև
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մոսկվայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հենց հրդեհը հանգցնելու աշխատանքների ժամանակ էլ հայտնաբերվել է երեխայի մարմինը:
Դատարանը վճռել է, որ կինը սպասել է, մինչև երեխայի ծնողները դուրս գան, հետո սպանել է երեխային, գլխատել և հրդեհել բնակարանը:
Բոբոկուլովան ենթարկվել է հոգեբանական փորձաքննության, որը պարզել է, որ կինը տառապում է խրոնիկ հոգեկան խնդիրներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ