Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Անկարայի և Բրյուսելի միջև Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ եվրապատգամավորների մեծամասնության կողմից ընդունված փաստաթղթում կոչ է արվում Եվրահանձնաժողովին և ԵՄ երկրների կառավարություններին դադարեցնել հետագա բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Որպես պատճառ՝ նշվում է երկրում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին Թուրքիայի իշխանությունների «անհամաչափ» արձագանքը:
Փաստաթուղթը կազմվել է Եվրախորհրդարանի՝ եվրոպական սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության կողմից, սակայն կրում է բացառապես խորհրդատվական բնույթ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ