Վարչապետն այն քաղաքական թիմի անդամն է, որը հաղթել է ընտրություններում,-այսպես է մեկնաբանում Կարեն Կարապետյանի Հանրապետական դառնալը Հովհաննես Սահակյանը. «Եթե վարչապետը համաձայնել է գալ եւ ղեկավարել էդ բարեփոխումները, նաեւ էս քաղաքական թիմի ծրագրերն է ներկայացնում»:
Հովհաննես Սահակյանը համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ նոր քաղաքական ուժ ստեղծելը անհեթեթ էր: Ինքը պետք է անդամակցեր Հանրապետականին, որովհետեւ Հանրապետականն է փոփոխություններ իրականացնողը
«Եվ առաջին հերթին փոխելով ինքներս մեզ, այսինքն, փոփոխություններ իրականացնել մեջից»,- բացատրում է նա։
Հանրապետականի սպասվող համագումարում, ըստ Հովհաննես Սահակյանի, նույնիսկ ղեկավար կազմում են փոփոխություններ սպասվում: Այս մասին Սերժ Սարգսյանն էլ է ասել՝ թիմը պետք է փոփոխվի. «Եվ էդ փոփոխությունների իրականացնողը պետք է լինի նաեւ Կարեն Կարապետյանը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ