Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ՏՀՏ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Նոյեմբեր 24,2016 17:32

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:

Ժան Իվ Շարլին նշել է, որ իր գլխավորած ընկերությունը մեր երկրում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Պարոն Շարլիի խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930