Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն դպրոց կարող է ընտրել, օրինակ, ռուսերենի խորացված ուսուցում». Նարինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 17:12

ԿԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն Aravot.am-ը հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել լեզվաբան Լավրենտի Միրզոյանի կարծիքը, որ պարտադիր չէ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակել, դրա փոխարեն կարելի է ռուսերենի խորացված ուսուցման ծրագրեր ներդնել:

«70 տարի՝ մենք դա ունենք՝ լեզուների խորացված ուսուցում: Դա կարող է լինել ռուսերենով, անգլերենով: Մեր ուսումնական պլանը թույլ է տալիս, որ դպրոցն ընտրի իրեն հարմար որեւէ լեզվի խորացված ուսուցում եւ դա անի»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:

«Բացի այդ, ունենք առանձին դպրոցների ցուցակ, որոնք նախարարի հրամանով ճանաչվել են որպես, օրինակ, ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող: Այդպիսի դպրոցներին հնարավորություն ենք տվել այլընտրանքային դասագրքերով սովորել, միջոցառումների մասնակցել»,-հավելեց նա:

Թե որքանով են աշակերտները հետաքրքրված ռուսերենով, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ միասնական քննությունների պատկերից դատելով՝ անգլերենը գերադասելի է ռուսերենից:

Նարինե Հովհաննիսյանը ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու հռչակելու շուրջ իր անձնական կարծիքը չարտահայտեց՝ ասելով, որ ԿԳ նախարարն արդեն իսկ մեկնաբանել է հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930