Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 դրամի փոխարեն:
«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինո