Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է

Նոյեմբեր 24,2016 16:46

 «Կրծքով կերակրման հաղթարշավի» ամփոփում

24-ը նոյեմբերի, 2016թ. Երևան: Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին:

«Կրծքով կերակրումն օգուտների անհավանական հատկանիշներ ունի թե՛ մայրերեի, թե՛ երեխաների համար և ճիշտ սնուցման և հիվանդություններից պաշտպանելու հիմնաքարն է», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ցավոք, Հայաստանում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35 տոկոսը: Այս ցուցանիշը Հայաստանի համար շատ ցածր է, և կարծում եմ, որ ճիշտ սնուցում և համապատասխան հոգածություն ապահովելով՝ մենք բոլորս կարող ենք անել ավելին՝ հանուն յուրաքանչյուր հայ մանուկի առողջության իրավունքի պաշտպանության»:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930