Լիդիան Ամենիան Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:
“Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի: Մենք ակնակալում ենք 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը համալրել սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման միջոցով, և այս ուղղությամբ կա դրական առաջխաղացում: Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում մեր ամենակարևոր գործընկեներից մեկը”,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
“Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ” ,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին:
Կարդացեք նաև
Լիդիանի ֆինանսական խորհրդատույի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը:
Մամլո հաղորդագրություն