Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դասերը ժամանակավոր դադարեցնելու առաջարկ չկա». ԿԳՆ պաշտոնյա (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 16:36

Հանրակրթական դպրոցներում համաճարակներով պայմանավորված՝ ուսուցիչներին առողջապահության մասնագետների մշտադիտարկմանն աջակցելու առաջարկ մշտապես անում է առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ին ուղղված այլ առաջարկ այս պահի դրությամբ չկա: Այս մասին այսօր ԿԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ միայն ԱՆ առաջարկով կարող են դասերը ժամանակավորապես դադարեցնել, իսկ նման առաջարկ այսօր չկա. «Բոլոր դպրոցները ընդգրկված են ստուգումների մեջ: Բժիշկները հենց դպրոցի դռան մոտ ստուգումներ են անում: Եթե հիվանդ են, տուն են ուղարկում»:

Ինչ վերաբերում է աշակերտների բացակայությամբ պայմանավորված դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցնելուն, Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հարցումներ է արել ու պարզել, որ մի դպրոցում բացակայում է 16, մյուսում՝ 100 աշակերտ. «Թվերը շատ տարբեր են, դժվար է հարցն այս պահին լուծել: Մեկ շաբաթով ազատ արձակելը խնդրին չի օգնելու: Եթե համաճարակ է, ուրեմն երկար ժամանակով պետք է տանը մնան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930