Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

3 քննություն՝ 6-ի փոխարեն. ի՞նչ փոփոխություններ են ներդրվել ավագ դպրոցում (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 16:27

Կրթության և գիտության նախարարությունում այսօր հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց 2016-17թթ. ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների կազմակերպման նոր կարգի եւ դրանից բխող փոփոխությունները: Նախ նշեց, որ ավարտական դասարանում աշակերտներն այլեւս վեց առարկաներից քննություն չեն հանձնի, փոխարենը. «Երկրորդ կիսամյակում կկարողանան ընտրել եւ պարապել այն երեք առարկաները, որոնք պետք են միասնական քննությամբ բուհ ընդունվելու համար, այսինքն, կարող են պարապել միայն նախընտրելի առարկաները: Կարող են ընտրել նաեւ երեքից ավելի առարկաներ: Այս գործընթացում «պարտադիր» բառը չկա: Ամեն ինչ երեխայի ընտրությամբ է: Իսկ նրանք, որոնք չեն մասնակցելու միասնական քննություններին, հնարավորություն են ստանում քննություն հանձնել դեկտեմբերին»:

Նարինե Հովհաննիսյանը փաստեց, որ առարկաների ընտրության հետ կապված դասացուցակում խնդիրներ են առաջանալու. «Այդ ամենը պարզաբանվում է մասնագետների կողմից, կարծում եմ՝ կկարողանանք խնդիրը հաղթահարել»:

ԿԳՆ պաշտոնյան նկատեց, որ տարիներ շարունակ ծնողները խնդրել են աշակերտին ազատել բոլոր առարկաները պարտադիր կերպով սովորելու բեռից, անգամ առողջական խնդիրներն են մատնանշել. «Երեխան հոգնում է, չի հասցնում դպրոց գալ եւ կրկնուսույցների մոտ պարապել: Այսօր կարող է շաբաթական տասը ժամ պարապել իր նախընտրած առարկաները: Ծրագիրն ուղղված չէ կրկնուսույցների դեմ, ուզում ենք, որ երեխան դպրոցում գիտելիքներ ստանա: Օրվա երկրորդ կեսին կգնա կրկնուսույցների մոտ, թե ոչ՝ կարեւոր չէ: Ավագ դպրոցում շաբաթական տասը ժամ նախընտրած առարկան սովորելով՝ աշակերտն անպատճառ ընդունվելու է բուհ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930