Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվաբանը՝ «ռուսերենի պատճառով» քննադատության թիրախում հայտնված ԵՊՀ պրոֆեսորի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 15:56

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը լեզվաբան Լավրենտի Միրզոյանից խնդրեց կարծիք հայտնել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանի մասին, որին հատկապես քննադատում են սոցցանցերի օգտատերերը, անգամ կասկածի տակ դնում նրա մասնագիտական հմտությունները: Հիշեցնենք՝ Արծրուն Ավագյանը հիմնավորել էր, թե ինչու դեմ չէ, որ ռուսերենը ՀՀ-ում ճանաչվի երկրորդ պետական լեզու:

lavrenti-mirzoyan«Սխալ է, որ Արծրուն Ավագյանի մասին վատ բաներ են գրում, նա մեր լավ բանասերներից եւ գրականագետներից է: Վիրավորանքները հարցի երկրորդ կողմն են, մարդը կարող է նման կարծիք ունենալ»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:

«Դա իր կարծիքն է, իսկ իմ կարծիքով՝ սա գործընթաց է, որը պետք է շարունակվի: Լեզուների խորացված ուսուցման ծրագիր պետք է լինի: Ռուսերենը որպես մեր բարեկամ լեզու՝ հարգված լեզուների շարքում է: Դեմ եմ, որ ռուսերենը երկրորդ պլան է մղվել, եւ ուշադրություն են դարձնում անգլերենին: Առաջին հերթին պետք է լինի ռուսերենը, առանց որի չենք կարող գոյատեւել: Բոլորիս պարտքն է, որ սիրենք եւ գործածենք այն»,-հավելեց Լավրենտի Միրզոյանը:

Նաեւ ասաց, որ ըստ ուսումնասիրությունների՝ 2025թ. 20 միլիոնով նվազելու է ռուսերենով հաղորդակցվողների թիվը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930