Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրենտի Միրզոյանը գովեց Հրանուշ Հակոբյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 15:44

Լեզվաբան, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադարձավ այլ լեզուներով, մասնավորապես՝ ռուսերենով անցկացվող պետական-պաշտոնական միջոցառումներին՝ ասելով, որ դա լեզվի մասին օրենքի կոպիտ խախտում է. «Լեզվի պետական տեսչությունը պետք է համապատասխան ակտ կազմի, ուղարկի դատարան, որը կորոշի՝ որքա՞ն տուգանել»:

Միրզոյանը նշեց, որ իր պաշտոնավարման տարիներին՝ 2004-2010թթ. նման դեպքեր գրանցվում էին, սակայն նկատեց, որ վերջին տարիներին պատժվող պաշտոնյաներ չեն եղել. «Այն ժամանակ բոլորը պահպանում էին կանոնը՝ բոլորին հորդոր էինք ուղարկում, նաեւ ԱԺ-ին: Զգաստանում էին, որպեսզի Լավրենտի Միրզոյանի ուշադրության կենտրոնում չհայտնվեին»:

Թե որ պաշտոնյաները դրական շեշտադրմամբ չեն հայտնվել Միրզոյանի ուշադրության կենտրոնում, Լեզվի պետական տեսչության նախկին պետն առանձնացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. «Այն ժամանակ Հրանուշ Հակոբյանին ճանաչեցինք որպես մաքուր հայերենով խոսող պատգամավոր: Հաղորդավարներից էլ կառանձնացնեմ Արտակ Հերիքյանին»:

Լեզվաբանը նաեւ դժգոհեց, որ այսօր մայրենին բավարար ուշադրության չի արժանանում: Օրինակ՝ հյուրանոցների վրա հայերենի փոխարեն անգլերեն կամ ռուսերեն գրություններ են. «Բանը հասել է նրան, որ նախարարները անգլերեն են ստորագրում»,-նկատեց Լավրենտի Միրզոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930