Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը ռուսերենը որպես 2-րդ լեզու հռչակելու մասին. «Մեր սպաներն ու զինվորները պետք է կարողանան ինստրուկցիաները ռուսերեն կարդալ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2016 15:38

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է՝ ռուսերենը Հայաստանում որպես 2-րդ պետական լեզու չի ընդունվի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է մեր «Լեզվի մասին» օրենքը եւ փոփոխության ենթակա չէ: Նախարարն ասաց, որ ռուսերենը Հայաստանում նույն կարգավիճակում է, ինչ-որ մյուս օտար լեզուները:

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովան հայտարարել էր, որ ռուսերենը որպես 2-րդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտություն կա նախկին ԽՍՀՄ երկրներում, որպեսզի այդ լեզուն պահպանվի:

Արդյոք ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Հայաստանին պարտադրեն ռուսերենը որպես 2-րդ պետական լեզու ընդունել, այս հարցին ի պատասխան պարոն Մկրտչյանն ասաց, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գործակցության դաշտում, իսկ ռուսերենը եվրասիական տարածաշրջանում միջպետական հաղորդակցման լեզու է, մենք գտնվում ենք ռազմատեխնիկական համագործակցության դաշտում, ռուսերենն անհրաժեշտ է.« Բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունն անկախ ու սուվերեն երկիր է, եւ եկեք մենք մեզնից չվախենանք ու մեր ուժերին վստահենք»:

Ըստ նախարարի, ռուսերենն, ի տարբերություն այլ օտար լեզուների, ամենատարածվածն է Հայաստանում, եւ նախարարությունում շահագրգռված են, որ այդ լեզուն ամրապնդվի, ուժեղանա: Միաժամանակ, նախարարությունում շահագրգռված են անգլերենն էլ ամրապնդվի մեր երկրում:

Իսկ պարոն Մկրտչյանը, որպես նախարար, ինչպես ինքն ասաց՝ շատ-շատ անհանգիստ է, որ մենք աստիճանաբար սկսում ենք կորցնել գերմաներեն լեզվի մշակույթը, որը Խորհրդային միությունից ունեինք, նույնը ֆրանսերեն լեզվի դեպքում էլ է:

Պարոն նախարարն ասաց, որ Հայաստանն ունի հստակ օրենսդրություն, որ կրթությունը հայերեն լեզվով է, իսկ օրինակ՝ Վրաստանում կարող են բարձրագույն կրթություն ստանալ ոչ իրենց մայրենի լեզվով, ասենք՝ անգլերենով, բայց Հայաստանում այդ իրավունքը չկա. «Դպրոցներում, մենք բոլոր մայր առարկայախմբերը՝ բնագիտությունն ու հումանիտարը, անցնում ենք մայրենի լեզվով: Լեզվական մյուս առարկայախումբը գալիս է ավելացնելու եւ չի ընդգրկում մայր առարկայախմբերին: Սա արդեն երաշխիք է, սրանից դուրս էլ ի՞նչ: Եթե մենք ուզում ենք մեզ վախեցած զգանք, եկեք զգանք: Եթե մենք ուզում ենք ամեն պաշտոնյայի խոսքի վրա… Գիտե՞ք, մենք այդ վախն ունենք, որովհետեւ Խորհրդային միության մի հանրապետություն էինք, որտեղ պայքարում էինք մեր ինքնությունը, մեր լեզուն պահպանելու համար: Այսօր մենք անկախ ու սուվերեն երկիր ենք: Բայց քանի որ մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, մեր սպաներն ու զինվորները պետք է կարողանան ինստրուկցիաները ռուսերեն կարդալ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930