Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Պետրոսյանին որակազրկելու իրավունք ունի միայն IWF-ն, որն այդ մասին դեռ լռում է»

Նոյեմբեր 24,2016 15:28

Սկանդալային դոպինգ ցուցակում հայտնվելու եւ մարզական միջազգային ատյաններում ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ կայացվելիք հնարավոր որոշումների շուրջ բուռն քննարկումները մեդիա դաշտում եւ սոցցանցերում շարունակվում են:

Լրատվամիջոցներին հուզող բոլոր հարցերին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում պատասխանեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, Եվրոպայի գործող չեմպիոն եւ ՌԴ նախագահի գավաթի խաղարկության հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը, նրա անձնական մարզիչ եւ աղջիկների պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Ղազարյանը:

Weightlifting coach Pashik Alaverdyan, weightlifter Hripsime Khurshudyan and her personal trainer Arman Ghazaryan are guests in Armenpress press club

Բանախոսները ամենայն մանրամասնությամբ ներկայացրին համաշխարհային ծանրամարտի խոհանոցը, տիրող ընդհանուր իրավիճակը, հստակ մատնացույց արեցին, թե կարգազանց մարզիկների ճակատագրի հետ կապված որ միջազգային կառույցը ինչ գործառույթներ եւ իրավասություններ ունի, որոնք տարանջատել չկարողանալու պատճառով է մեդիա դաշտում եւ սոցցանցերում այսպիսի խառնաշփոթ վիճակ առաջացել:

Փաշիկ Ալավերդյանն առանձնահատուկ անդրադարձավ մեր ծանրորդների որակազրկման կամ չորակազրկման շուրջ շրջանառվող ասեկոսեներին՝ նշելով, որ որոշում կայացնելու իրավունք ունի միայն մարզաձեւի միջազգային ֆեդերացիան: Իսկ թե դա երբ կլինի ու մարզիկների հետագա ճակատագրի մասին ինչ վճիռներ կկայացվեն, հայտնի չէ՝ պետք է սպասել:

Արման Ղազարյանը խոսեց որակազրկում տերմինի մասին՝ հիշեցնելով, որ թե Հռիփսիմեն, թե Տիգրանը, եթե Ռիոյից առաջ, կամ հետո որակազրկված լինեին, չէին մասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ Հռիփսիմեն՝ նաեւ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկությանը: «Մեր բոլոր ծանրորդներն էլ տարվա ընթացքում մի քանի անգամ դոպինգ ստուգումներ են անցնում, նաեւ միջազգային պաշտոնական մրցումների սկզբում եւ վերջում, որոնց պատասխանները հրապարակվում են 48 ժամվա ընթացքում: Այնպես որ, եթե որակազրկում լիներ, նրանց նույն պահին տուն կուղարկեին», – ասաց նա:

Weightlifting coach Pashik Alaverdyan, weightlifter Hripsime Khurshudyan and her personal trainer Arman Ghazaryan are guests in Armenpress press club

Ինքը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, հայտարարեց, որ ցանկանում է շարունակել ծանրորդի կարիերան եւ շարունակում է մարզվել, պահպանել մարզավիճակ, քանի դեռ IWF-ի վերջնական վճիռը չկա: Իսկ հետագան ավելի հստակ պարզ կլինի միայն այդ որոշումից հետո: Փաշիկ Ալավերդյանն էլ ավելացրեց, որ կանանց ծանրամարտում եկող տարվանից նոր՝ 90 կգ քաշային կարգ է ավելացվում, ինչը, ասես, հենց Հռիփսիմեի համար է արված:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930